Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բժիշկները հաշվել են, թե որքան սուրճ է կարելի խմել օրվա ընթացքում

Բժիշկները հաշվել են, թե որքան սուրճ է կարելի խմել օրվա ընթացքում
26.01.2014 | 16:46

Կանադայի առողջապահության նախարարության փորձագետները հաշվարկել են, թե քանի բաժակ սուրճ է կարելի օրական վայելել` առանց առողջությանը վնասելու:
Ըստ փորձագետների, մարդը կարող է ընդունել մինչև 400 մգ կոֆեին, այսինքն` օրական 2 միջին չափի սուրճի բաժակ: Այդ դեպքում առողջությանը հասցված վնասը կլինի նվազագույն: Եթե առույգացնող ըմպելիքը որոշեք ընդունել մեծ չափաբաժնով, այսինքն մի մեծ բաժակ, ապա պետք է իմանալ, որ այն պարունակում է միանգամից երեք եռամսյակներին համարժեք կոֆեին:
Սակայն, գիտնականները հայտնել են, որ «նորմայի» ցուցանիշները կախված են մարդու գենետիկական գործոններից և սեռից: Օրական մեծ չափաբաժնով սուրճը ազդում է այնպես, ինչպես դեղորայքը: Այն կարծիքը, որ այն վնասակար չէ և ազդեցություն չի թողնում օրգանիզմի վրա, սխալ է: Գիտնականները նշում են, որ կոֆեինը օրգանիզմի վրա դանդաղ է ներգործում, դա նշանակում է, որ հակացուցված ըմպելիքը դանդաղ է կլանվում օրգանիզմի կողմից, և անպայման թողնում իր հետքը:
Ի դեպ, հղի կանայք պետք է օրական խմեն ընդամենը 20 մգ սուրճ: Այլ կերպ ասած` մեկ միջին բաժին սուրճ: Մարդու համար մահացու վտանգ է ներկայացնում կոֆեինի 10,000 միլիգրամը: Դա համարվում է մահացու չափաբաժին, ինչը հավասար օրական մոտ 75 բաժակ սուրճի:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3127

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ